News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն Ադրբեջանին մեղադրել է Ֆրանսիայում ապակայունացնելու փորձերի մեջ, մասնավորապես Նոր Կալեդոնիայում խժդժություններ հրահրելու եղանակով։ Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։ Այս մասին Վալերի Բուայեն ասել է Ֆրանսիայի Սենատի նիստում Ֆրանսիայում օտարերկրյա միջամտության կանխարգելմանն ուղղված օրինագծի քննարկման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ