News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Անկախ նրանից ով կլինի, անցումային կառավարությունը պետք է լինի վերկուսակցական կառավարություն, պետք է ունենա 3 կարեւոր հարցադրումների օրակարագ` ներքին, արտաքին եւ առաջաիկայի որոշակի պարտավորություններ: Այս մասին այսօր ՏՏ մասնագետների հետ հանդիպմանը հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա հայտարարեց, որ իրենք տարբեր ոլորտների մասնագետների հետ են հանդիպում եւ խնդրում են ամեն ոլորտից 3 մասնագետ ներգրավվել` ըստ իրենց ցանկության եւ ունակության:

 «Այս պահին մեթոդը սա է, ուրիշ մեթոդ չկա եւ ես հավատում եմ, որ այդ պահը այդքան կարեւոր չի, քան հետոն, քանի որ մարդիկ որոշակիության վրա են գնում, ոչ թե անորոշության: Կարծում եմ մենք այսօր կոլեգիալ պատասխանատվության հրամայականի առջեւ ենք կանգնած, որն իր ենթաշերտում անպատասխանատվության խնդիր էլ ունի, երբ բոլորը բոլորի վրա են գցում»,-ասաց նա: Բագրատ Սրբազանը նաեւ ասաց, որ իրնքը խնդրել է համայնքներին, որ իրենք պատվիրակեն այդ 3 հոգուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ