News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Կարծիք կա, որ որոշակի ուժեր փորձում են Ադրբեջանին ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի օրինակով։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Սակայն թե՛ Իրանը, թե՛ Ադրբեջանն առայժմ խուսափում են դրանից։ Չնայած պարբերաբար սրվող հռետորաբանությանը, կողմերից ոչ մեկը պատրաստ չէ մյուս կողմի դեմ զինված հակամարտության»,- նշել է փորձագետը։

Կիվիրյանի գնահատմամբ՝ հարցն այն է՝ արդյոք արտաքին ուժերը կկարողանան նրանց ծուղակը գցել։

Փորձագետը կարծում է, որ եթե անգամ Իրանը պարզի, որ ուղղաթիռի կործանումը սարքվել է, Թեհրանը դրա մասին հրապարակայնորեն չի հայտարարի, քանի որ նման  դեպքում ստիպված պիտի լինի կտրուկ և բացահայտ պատասխան հարված հասցնել։

Նա չի բացառում, որ Իրանի Իսլամական հանրապետությունը նման դեպքում փորձելու է սպանության կազմակերպիչներին ու մասնակիցներին վերացնել ստվերային կերպով։

«Որքան երկար Իրանը չմտնի անմիջական հակամարտության մեջ, այլ դա անի իր վստահելի ուժերի միջոցով, այնքան լավ իր համար։ Ուստի ամեն կերպ փորձում են նրան ներքաշել ուղղակի կոնֆլիկտի մեջ, որից նա խուսափում է։ Իրանը կհարվածի միայն այն պահին, երբ դրան ոչ ոք պատրաստ չի լինի: Սա Իրանի պատմական ռազմավարությունն է»,- նշել է Կիվիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ