News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի հիմնադիր, միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկը հինգշաբթի Փարիզում տեխնոլոգիական ներդրողներին հայտարարել է, որ դեմ է չինական էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքերին, որոնք կոչված են խթանելու ԱՄՆ-ում արտադրությունը: Ըստ Reuters-ի՝ Մասկը շեշտել է, որ հավանություն չի տալիս շուկան խեղաթյուրող միջոցներին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ նոր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրական մեքենաների և մարտկոցների ներմուծման համար։

«Ոչ Tesla-ն, ոչ ես չէինք խնդրել մտցնելու այդ սակագները, իրականում զարմացա, երբ դրա մասին հայտարարվեցին: Այն, ինչը խոչընդոտում է ազատ փոխանակմանը կամ աղավաղում է շուկան, լավ չի»,- հայտարարել է Մասկը: Ըստ նրա՝ Tesla-ն «բավականին հաջողությամբ մրցակցում է չինական շուկայում:

«Ես մաքսատուրքերի բացակայության կողմնակից եմ»,- հավելել է նա։ Մասկը տեսակապով խոսել է Փարիզում անցկացվող Viva Technology ամենամյա համաժողովի շրջանակում: Համաժողովում ելլույթեն ունեցել նաև առաջատար տեխնիկական ղեկավարներն ու քաղաքական գործիչները, նրանց թվում՝ Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը և ԱՄՆ կլիմայական հարցերով նախկին բանագնաց Ջոն Քերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ