News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի հակառակ բոսնիացի սերբերի և Սերբիայի բուռն դիմադրությանը, քվեարկել է 1995 թվականին Սրեբրենիցայի ցեղասպանության զոհերի հիշատակի ամենամյա օր սահմանելու օգտին:

Գերմանիայի և Ռուանդայի պատրաստած բանաձևը ստացել է 84 կողմ, 19 դեմ, 68 ձեռնպահ ձայներ, և հուլիսի 11-ը հռչակվում է «Սրեբրենիցայի ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օր»։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը քվեարկության նախօրեին Գլխավոր ասամբլեային նախազգուշացրել է, որ այդ քայլը «միայն կփորփրի հին վերքերը և լիակատար քաղաքական քաոս կառաջանա»: Միևնույն ժամանակ Վուչիչը հայտարարել է, թե չի հերքում Սրեբրենիցայում տեղի ունեցած սպանությունները՝ հավելելով, որ «գլուխը խոնարհում է Բոսնիայի հակամարտության բոլոր զոհերի առաջ»։

Քվեարկությունից հետո Վուչիչը փաթաթվել է իր երկրի դրոշով, ապա հայտարարել, որ նրանք, ովքեր կանգնած էին քվեարկության հետևում՝ ձգտում էին խարանել սերբ ժողովրդին, ինչը նրանց չհաջողվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ