News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Մինսկ, հայտնել է ТАСС -ը։  Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում, որտեղ Պուտինին դիմավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ այցը տեղի է ունենում Բելառուսի պետության ղեկավարի հրավերով։

Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հինգշաբթի երեկոյան տեղի կունենա երկու առաջնորդների միջև «ընդլայնված շփում»:

Ըստ Լուկաշենկոյի մամուլի ծառայության՝ մայիսի 24-ին երկու երկրների նախագահների բանակցությունները կանցկացվեն Մինսկի Անկախության պալատում՝ նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։ Կողմերը կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների ամբողջ համալիրը` ինտեգրացիոն օրակարգն ու Միութենական պետության բարձրագույն պետական ​​խորհրդի ընդունած որոշումների կատարման վիճակը և զարգացման հեռանկարները: Կանցկացվի քաղաքական երկխոսություն, համատեղ առևտրատնտեսական և համագործակցության նախագծերի առաջմղում, փոխգործակցություն հումանիտար ոլորտում, անվտանգության ամրապնդում։

Բացի դրանից, ավանդաբար ուշադրության կենտրոնում են լինելու միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ արձագանքելը: Բելառուս այցը կլինի Պուտինի երկրորդ արտասահմանյան այցը մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը նոր ժամկետով ստանձնելուց հետո։

Նախագահն առաջին պետական ​​այցը կատարել է Չինաստան, իսկ մայիսի 26-27-ը կիրականացնի երրորդ արտասահմանյան այցը՝ Ուզբեկստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ