News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՄԻՊ-ից:

«Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, համապատասխան պարզաբանումներ են պահանջվել պետական իրավասու մարմիններից։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին ծանոթանալու նպատակով: Վերջին այցը տեղի է ունեցել մայիսի 21-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ով արդեն տևական ժամանակ հացադուլ է իրականացնում «Զվարթնոց»-ում, բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Տեսանյութը նկարահանած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Պարզաբանումներ, սակայն, առ այս պահը չի ներկայացվել, թե ում որոշմամբ և ինչ հիմքով է նա ներառվել անցանկալի անձանց ցուցակում։ Լրագրողը կասկածներ ունի, որ դա կարող է պայմանավորված լինել՝ Ոսկեպարի հարցի լուսաբանման հետ։ Այժմ Լեո Նիկոլյանը գտնվոում է Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում՝ պարզաբանումներ պահանջելով ներկայացնել իր մուտքը ՀՀ արգելվելու հիմքերը։

Նշենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։

Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ