News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցներ։

Երկու հատվածներում` հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։

«Հորդորում ենք տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ