News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հինգշաբթի օրը ՔՊ Նախաձեռնող խմբի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ավելի քան մեկ ժամ ուշացումով: Ասել է, թե ինչ-որ հանդիպման էր, սակայն ՔՊ-ականները կարծում են, որ պատճառն այլ է` նա մտավախություն է ունեցել, որ «սրբազան շարժման» առաջնորդները մարդկանց կհորդորեն պաշարել ՔՊ գրասենյակի շենքը, քանի որ շատերին է հայտնի, որ ամեն հինգշաբթի նիստ են անում: Ապա նա միայն ֆիզիկական ներկայություն է ապահովել` անհաղորդ քննարկվող թեմաներին, որոնք վերաբերել են Երեւանի խնդիրներին։ ՔՊ-ականները նկատել են նաեւ, որ Փաշինյանը վերջին շաբաթներին փորձում է պահել թիմի միասնականությունը` կոնֆլիկտներ չի հրահրում, նկատողություններ չի անում, հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի:

Նիստին Ավինյանը ներկայացրել է իրենց 8-ամսյա գործունեությունը, խոսել է անելիքների մասին, գոհունակություն հայտնել կարմիր գծերի վարձավճարների շեշտակի թանկացումից՝ ասելով, որ իրենց նպատակին հասել են․ քաղաքի կենտրոնը 10 տոկոսով բեռնաթափվել է, գանձվող հասույթը՝ 3 անգամ մեծացել: Բեռնաթափման հետ շատերը չեն համաձայնել։

Ավտոբուսների վարորդների գործադուլի հետ կապված ասել է, որ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Անդրանիկ Մանուկյանը եւ վարորդները միլիարդներ են «գողացել», ղեկավարի փոփոխությունից հետո, ինչն էլ գործադուլի պատճառն էր, օրական 4 մլն դրամ ավել գումար է մուտք եղել Երեւանի բյուջե։

Ասել է` գերխնդիր են մնում աղբահանության եւ փողոցների փոսալցման հարցերը։ Եվ շեշտել է, որ այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունը նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է փոխկապակցված: ՔՊ-ականները ենթադրել են, որ «ասֆալտի կարկատանների» յուղոտ գործը Բեգլարյանին են վստահել` որպես փոխհատուցում ընտրությունների ժամանակ ցուցաբերած աջակցության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». «Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում
Փաշինյանին պետք է հեռացնել»,նշեց Վարդանյանը: Կուսակցության անդամ Նաիրա Գևորգյանն էլ նշեց, որ իրենք...
«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից
Ըստ մեր աղբյուրի՝ արտգործնախարարությունից մի քանի անգամ զգուշացրել են համայնքապետին՝ իրենց հետ...
«Ժողովուրդ». Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերով քննչական կոմիտեն որոշում ունի
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած...
«Հրապարակ». Ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը. Խախտում էին բոլոր կանոնակարգերը
Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ...
«Փաստ». Իրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու
Վերջին օրերին Հայաստանում ծավալված ու ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեցող ռեպրեսիաները ևս...
«Հրապարակ». Հերթական բախումն է գրանցվել
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց...
Ամենաշատ