News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մայիսի 24-27-ը Սոֆիայում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ նույնպես մասնակցում է խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին:

Ա. Քոչարյանը և պատվիրակության անդամներ՝ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը մասնակցում են Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, Ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին:

ՆԱՏՕ ԽՎ նիստերին ՀՀ ԱԺ պատվիրակության հետ մասնակցում է նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ