News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հրապարակել է հայտարարություն մի շարք սենատորների առաջարկած «Վրացի ժողովրդի ակտի» հետ կապված։

Ինչպես նշվել է Սենատի կոմիտեի հայտարարությունում, սենատորներ Ջին Շահինը, Ջիմ Ռիշը, Բեն Քարդինը, Փիտ Ռիկետսը, Քրիս Կունսը եւ Լինդսի Գրեմը ներկայացնում են երկկուսակցական օրինագիծ՝ ուղղված Վրաստանի պաշտոնատար անձանց եւ կառավարության ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելուն, ի պատասխան «Վրաստանի խորհրդարանի վերջերս ընդունած օրինագծի օտարերկրյա գործակալների մասին, որը սահմանափակում է քաղաքացիական հասարակության եւ անկախ ԶԼՄ-ների՝ երկրում աշխատելու հնարավորությունները»։

«Օրինագիծը նաեւ կհաստատի Ամերիկայի Միացյալ Նահանգների անփոփոխ աջակցությունը վրացի ժողովրդին, որի ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս ավելի դեմոկրատական եվրատլանտյան ապագայի օգտին»,- ընդգծված է հայտարարությունում։

«Վրացի ժողովրդի ակտը» կազմված է երկու հիմնական բաժնից։ Առաջինում նկարագրված են այն հետեւանքները, որոնք կդրվեն Վրաստանի կառավարության պաշտոնյաների եւ այն անձանց վրա, որոնք պատասխանատու են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը խոչընդոտելու համար։

Երկրորդ բաժնում, մասնավորապես, «ընդգծված է ԱՄՆ Սենատի հավատարմությունը վրացական քաղաքացիական հասարակության աջակցմանը վերջին իրադարձությունների համատեքստում»։

Բացի այդ, «Ակտում» նշվում է մոտ 50 մլն դոլար հատկացնելու անհրաժեշտության մասին՝ ի աջակցություն «Վրաստանում դեմոկրատիայի զարգացման եւ օրենքի գերակայության նախագծերի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ