News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Արկտիկայի հնգյակի» (Ռուսաստան, Դանիա, Կանադա, Նորվեգիա, ԱՄՆ) շփումները, որտեղ քննարկվել են մայրցամաքային շելֆին վերաբերող խնդրահարույց հարցերն, ընդհատվել են, ՌԻԱ Նովոստիին է ասել ՌԴ ԱԳՆ իրավական վարչության տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։.

«Նախկինում, այսպես կոչված, «Արկտիկայի հնգյակը» (Ռուսաստան, Դանիա, Կանադա, Նորվեգիա, ԱՄՆ) համատեղ քննարկել է մայրցամաքային շելֆի հետ կապված խնդրահարույց հարցերը՝ այդպիսով վերացնելով առկա մտահոգությունները և միմյանց տեղեկացնելով առաջիկա քայլերի մասին,- ասել է նա,- այժմ այդ մեխանիզմը բացակայում է, ընդհատվել են շփումները Արկտիկայի հարցերի շուրջ»՝ միաժամանակ նշելով, որ դա տեղի է ունեցել «ոչ մեր նախաձեռնությամբ»։

«Դա մեր խնդիրը չէ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։ Ըստ Մուսիխինի, «փաստորեն, ԱՄՆ-ը և հնգյակի մյուս արևմտյան ներկայացուցիչներն ինքնակամ իրենց զրկել են այդ լուրջ հարցերը վստահելի մթնոլորտում քննարկելու հնարավորությունից»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ