News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Երկար քննարկում է եղել, բնականաբար, մտահոգություններով լեցուն: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակից սկսված երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ընդունել Վեհափառ հայրապետը՝ իր հոգեւոր ծառայությունը սառեցնելու որոշումը:

«Անկեղծ ասած, իրական կատարյալ կլիներ, որպեսզի ես չլինեի այդ հանգամանքում, բայց իրավիճակի պարտադրանքը եւ նաեւ թե ժողովրդի, թե քաղաքական դաշտի, թե մնացած խմբերի, հանրույթների համախոհություն է բերել սրան: Ինձ համար սա անպատկերացնելի է, բայց սա պայքար է, եւ ինձ համար ամենակարեւորը արդյունք արձանագրելն է, որը պետք է տեղի ունենա օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, իրավական ճանապարհով»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը հավելեց, որ հետագայում նորից վերադառնալու է հոգեւոր ծառայության. «Ուղղակի դադար եմ տալիս»:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ