News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վարքականոնները ջրհեղեղից հետո.

Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը․

– հիմքի ամբողջությունը,

– պատերի, պատուհանների և հատակի վիճակը,

– հաղորդակցության համակարգը,

– թունավոր օձերի հնարավոր առկայությունը,

– ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,

– խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,

– մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,

– նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,

– հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,

– վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,

– առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ