News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վերականգնված Աստվածամոր տաճարը այցելուների համար կբացվի 2024 թվականի դեկտեմբերի 8-ին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի սահմանադրության 75-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Դեկտեմբերի 8-ին մենք կվերաբացենք Աստվածամոր տաճարը, և բոլորը կկարողանան այցելել այն»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Le Parisien թերթը հայտնել էր, որ Նորմանդիայում վարպետների կողմից  վերջերս վերականգնված մետաղյա խաչը հրդեհից հինգ տարի անց տեղադրվել է Աստվածամոր տաճարի տանիքին։

2019 թվականի ապրիլի 15-ին հրդեհ էր ծագել Նոտր Դամի ծայրաձողի մասում։ Կրակը ոչնչացրել էր  տանիքը, հրդեհը շարունակվել էր ավելի քան 15 ժամ։ Մակրոնը կարգադրել էր վերականգնել տաճարը, որի առաջին քարը դրվել է 1163 թվականին։ Դարեր շարունակ այս ճարտարապետական ​​հուշարձանը պահպանել է Փարիզի ամենահայտնի շինություններից մեկի կարգավիճակը։ Տաճարում վերականգնողական աշխատանքների լիակատար ավարտը նախատեսված է 2029-2030 թվականներին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ