News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը


Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման երթը, որ սկիզբ էր առել Հանրապետության հրապարակից, հասավ կառավարական ամառանոցների մոտ:

Մինչ այդ, նա երթը ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց. «Հայաստանը պետք է իրենցից պաշտպանել. Իրենք փրկիչներ են, թող գնան, փրկեն մեզ իրենցից: Ախր ես ի՞նչ գործ ունեմ փողոցում: Այս ընկալումը չեն հասկանում այս մարդիկ: Արքեպիսկոպոս մարդն ինչո՞ւ է այստեղ, դուք հասկանո՞ւմ եք իմ ողբերգությունը: Իրենք սա չեն հասկանում, իրենց հմար ամեն ինչը կամ փող է, կամ կաշառք է, կամ պաշտոն բաժանելը, կամ գործ տալն է»:

Դիտարկմանը, որ իշխանություններն իրենց հարցնում են, թե որքան է իրենց կարծիքով կազմում Հայաստանի տարածքը, Սրբազանը պատասխանեց. «Մի շատ լավ ասույթ կա՝ այնքան, որքան իմ ձայնը հասնում է, այնքան, որքան երկինքն իմ գլխի վերեւն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ միջազգային հանրությունը կարող է չընդունել, նա ասաց. «Մենք չենք ապրում որեւէ մեկի համար, մենք ապրում ենք մեր խաղաղության ու մեր հաղթանակների համար: Եթե Փաշինյանն ինքը եւ իօր կառավարությունը մի օր ասում են՝ Հայաստանը 29 800 է, մի օր ասում են՝ 29 743 քկմ է, մի ասում են՝ չգիտենք՝ էս սահմանները հետ կգան, թե չեն գա, դա ավելի ճի՞շտ է, միջազգային հանրությունը սիրով ընդունում է, հղում են տալիս հանրագիտարանին:

Որ քարտեզը պետք է հաշվի առնել. Ես ի՞նչ գիտեմ, որ քարտեզը, կան 1988 թվականի ստորագրություններ: Ասում են՝ ՝ս քարտեզով Տավուշը անենք, էն մի քարտեզով՝ Սյունիքը: Ինչ մտքներով անցնի, ասում են: Սենց երկիր չի լինում: Մասնագետներ կան, քարտեզագետներ կան, ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ գիտեմ»: Սրբազանի խոսքով, իրենք հույսը չպետք է դնենք բարեկամների վրա, բայց չպետք է հրաժարվել բարեկամներից:

Նշենք, որ այսօրվա հանրահավաքում հայտարարվեց, որ շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Նա հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին, որ սառեցնի իր 30-ամյա հոգեւոր ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ