News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Ռեմալ» հզոր ցիկլոնի պատճառով Բանգլադեշում և Հնդկաստանում 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Այս մասին հայտնում է France-Presse (AFP) գործակալությունը։

Բանգլադեշի օդերևութաբանական վարչության տվյալներով, փոթորիկը երկրի հարավարևմուտք է հասել տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին): Քամու արագությունը հասել է 120 կմ/ժ-ի։ AFP-ի գնահատականներով, մեկ միլիոն մարդ ապրում է հարավասիական երկու հանրապետությունների տարածքներում, որոնք տուժել են աղետից։ Նրանք տեղափոխվել են ավելի ապահով վայրեր։

Ավելի վաղ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել էր, որ մինչև կեսգիշեր սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ մինչև 120-130 կմ/ժ արագությամբ։ Բանգլադեշի հարևանությամբ գտնվող  Արևմտյան Բենգալիա հնդկական նահանգի մայրաքաղաք Կալկաթայի   օդանավակայանը դադարեցրել է թռիչքները, իսկ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել է այս նահանգի որոշ շրջաններում։ Հայտարարվել է սպառնալիքի նարնջագույն մակարդակ՝ մատնանշելով տեղի բնակչության անմիջական վտանգի մասին։ Ավելի վաղ  նախազգուշացում էր տարածվել, որ մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը «Ռեմալը» կհասնի Հնդկաստանի արևելյան ափ։ Սա կլինի այս սեզոնին Հարավային Ասիայում առաջին հզոր ցիկլոնը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ