News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Իսրայելական ուժերը հարվածել են Թել-էս-Սուլթան շրջանի վրանաճամբարին (Ռաֆահի հյուսիս-արեւմուտք), որտեղ գտնվում էին տեղահանված անձինք, զոհվել է առնվազն 35 պաղեստինցի։ Զոհերի մեջ շատ են կանայք եւ երեխաները։

Al Jazeera հեռուստաալիքն իր հերթին տեղեկացրել է, որ հարձակումը Թել-էս-Սուլթան շրջանում տեղի է ունեցել Ջաբալիա եւ Նուսեյրաթ ճամբարների, ինչպես նաեւ Գազա քաղաքի ռմբակոծությունների հետ միաժամանակ։ Վերջին 24 ժամում զոհվել է առնվազն 160 մարդ։

Աելի ուշ WAFA լրատվական գործակալությունը նշել է, որ զոհերի թիվը Իսրայելի հարվածների հետեւանքով ավելացել է՝ հասնելով 40-ի։ Զոհերի մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

Գործակալությունը հայտնել է, որ  առնվազն ութ հրթիռ ընկել է վրանաճամբարի վրա։ Գրոհի հետեւանքով հրդեհ է սկսվել, եւ շատ մարդիկ, որոնք վրաններում էին, ողջ-ողջ այրվել են։

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը տեղեկացրել է, որ հիվանդանոցներն այս շրջանում «ի վիճակի չեն սպասարկել վիրավորների եւ տուժածների այսքան մեծ քանակության՝ օկուպացիոն ուժերի կողմից Գազայում առողջապահության համակարգը միտումնավոր կործանելու պատճառով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկացած իսլամական երկիր Բաքվին աջակցելիս պետք է նկատի ունենա, որ օժանդակում է Գազայի կոտորածին. Իրանագետ
Սա է այն ճշմարտությունը, որը պետք է իմանա իսլամական և արաբական աշխարհը պարբերաբար իսլամի և իսլամական...
«Հըզբոլլահ»-ը հայտարարել է իսրայելական հարվածի հետևանքով իր հրամանատարներից մեկի մահվան մասին
«Հըզբոլլահ»-ի նշված անդամը ղեկավարել է խմբավորման ցամաքային զորքերը Ջուայա շրջանում...
Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը հազիվ թե մինչեւ տարեվերջ կարգավորեն հակամարտությունը. Politico
Բայդենի վարչակազմը կասկածում է, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը կկարգավորեն հակամարտությունը մինչեւ տարեվերջ...
Իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահի ենթակառուցվածքի ավելի քան 70%-ը. Լրատվամիջոց
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ Ռաֆահ քաղաքի ավելի քան 70%-ը և նրա ենթակառուցվածքները ավերվել են ուժեղ...
Իսրայելը կարող է «Հեզբոլլահ»-ի հետ լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել. NYT
Իսրայելը լիբանանյան կուսակցության հետ «ռիսկային խաղ է խաղում»...
Բայդենի վարչակազմը հիասթափված է Գազայում լողացող նավամատույցի նախագծից. NYT
Նավամատույցի շահագործման նույնիսկ համեստ նպատակները, հավանաբար, չեն իրականացվի...
Ամենաշատ