News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ով է այդ ոստիկանապետը, լակո՞տ է ասել, նա ո՞վ է, այդպիսի ֆիգո՞ւր կա, գոյություն ունի՞։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, անդրադառնալով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի կողմից ցուցարարներին հասցեին հնչեցված՝ «լակոտիի պես են իրենց պահում» արտահայտությանը, ասաց Բագրատ Սրբազանը։

«Դա ոստիանապետի ասելու բա՞ն է, այս մարդիկ թող հայելի պահեն, տեսնեն, թե ինչպես, ում փողերով են հասել այդ կոչումներին, ով են, ինչ կենսագրություն ունեն, այդ մարդուն իր աթոռն ու փողն է հետաքրքրում»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանական շրջանակներին այն քննադատություններին, որ Լոռիում հեղեղի պատճառով տեղի ունեցած աղետի ֆոնին իրենք հանրահավաք են իրականացրել, Սրբազանն ասաց․ «Զոհերի մասին թող չխոսեն մարդիկ, ում օրոք մեր զինվորներից 15 հոգի մոխրացան կացարանում, հուղարկավորությունից 2 օր առաջ կառավարության ղեկավարը, ստախոս վախկոտը, եկել է Իջևան, պարեկների տոնախմբություն արել, երեկոյան ժամին էլ գնացել են ուտել խմելու, մինչդեռ զոհած տղաներից մեկի տունը մի քանի կիլոմետր էր հեռու, ընտանիքն էլ ողբերգության մեջ։

Թող իրենք բարոյականության մասին չխոսեն, ուրիշ բան ասեմ, երբ Վարդենիսում, Ջերմուկում հարձակում տեղի ունեցավ, 40 օր հետո ՊՆ նախարարը մեծ խրախճանք էր անում, երբ երկիրը պատերազմի մեջ էր, հետևաբար թող իրենք զոհերի մասին չխոսեն»։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Ոստիկանությունն օրենքի սահմաններում է, Հորդորեք Տեր Հայրին, որ նորմալ պահի իրեն, ժողովրդին հորդորի նորմալ պահել իրենց, օրենք չխախտեն»:  Դիտարկմանը, որ մայթին հանգիստ կանգնած քաղաքացիներին են ոստիկանները բերման ենթարկում, նա ասաց. «Ուրեմն մի բան արել է, որ տանում են: Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացու հենց այնպես չեն տարել: Ճանապարհը փակում են, հետո վազում էնտեղ կանգնում են լակոտի պես»:

Տեր Հայրին հորդորեք նորմալ պահի իրեն եւ ժողովրդին էլ հորդորի՝ նորմալ պահել իրենց. ոստիկանապետ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ