News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն չի պաշտպանել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Մայիսի 28-ին հարցը կդրվի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը, տեղեկացրել է SOVA-ն։

Կոմիտեն քննարկել է նախագահի մոտիվացված դիտողությունները. դրանք ներկայացրել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։

«Դա տխուր էջ կլինի նախագահի ինստիտուտի տեսակետից, մենք այսօր տեսանք, որ հարցը ցանկանում էին ներկայացնել առանց ըստ էության քննարկելու։  Թող եզրակացություններ անի հասարակությունը։ Մենք առավել չափով կոռեկտ ենք եղել։ Նախագահի ներկայացուցիչն այցելել է մեզ եւ իրեն թույլ է տվել անթույլատրելին»,- ասել է կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին քվեարկությունից առաջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում մայիսի 24-ի գիշերը տեղեկություն է հայտնվել Վաշինգտոնի կողմից Վրաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտների վերանայման մասին։ Հայտարարությունում նաեւ նշվել է վիզային սահմանափակումներ մտցնելու մասին նախկին եւ ներկա քաղաքական գործիչների համար, որոնք մասնակից են եղել օրենքի ընդունմանը, եւ նրանց ընտանիքիների անդամների համար։ Պատժամիջոցները կուղղվեն նաեւ ուժայինների դեմ, որոնք մասնակցել են Թբիլիսիում բողոքի խաղաղ ցույցերի ցրմանը։

«Վրացական երազանքի»  քաղխորհուրդը պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշմանը վիզային սահմանափակումներ մտցնելու մասին. իշխանական կուսակցությունում Վաշինգտոնի մտադրությունն անվանել են «հակաարդյունավետ» եւ «աննախադեպ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ