News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Ծառայում եմ հայրենիքիս», այս կարգախոսն է իշխում բանակում, որտեղ պետք է յուրաքանչյուր երիտասարդ դառնա տղամարդ եւ պաշտպանի իր հայրենիքը թշնամուց: Իսկ այս գործընթացի համար բանակում կա՞ն բարենպաստ պայմաններ եւ մթնոլորտ, դժվար է ասել:

Երեսունութամյա տիկին Ալինայի որդին հինգ ամսվա ծառայող է արդեն: Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում տիկին Ալինան երեք լիցքավորման քարտի կոդեր է ուղարկում որդուն: Իսկ ի՞նչ է անում զինվորը բանակում այդ կոդերը՝ յուրաքանչյուր լիցքավորման քարտի կոդերի հաշվին նա կարող է առեւտուր կատարել թեյարանից, որը զինվորները «չայնի» են անվանում: Ընդ որում, քարտի հազար դրամի փոխարեն նա կարող է առեւտուր կատարել միայն 700 դրամի, մնացյալ մնում է թեյարանին: Շահավետ բիզնես է, որը ծաղկում է զինվորների գումարներով:

Տիկին Ալինան նշում է նաեւ, որ իր սոցիալական վիճակը այդքան էլ լավ չէ, եւ նա ստիպված պարտքով է այդ լիցքավորման քարտերը գնում եւ ուղարկում:

Ի՞նչ անեմ, չեմ կարող որդուս առանց ծխախոտի թողնել, իսկ երբ հերթապահում է, առանց դրա չի կարողանում՝ քնում է: Ծնողն ամեն ինչի պատրաստ է հանուն զավակի: Այս ամենը քաջ գիտակցելով՝ «թեյարանի բիզնեսմենները» օգտվում են ստեղծված հնարավորությունից եւ զինվորների միջոցով գումար են վաստակում չկատարված գնումների հաշվին»:

Տպել
Ամենաշատ