News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 19
USD
521.55
EUR
637.23
RUB
7.08
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է Հունգարիայի դատարանի կողմից սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին վերադարձնելու` առայժմ ապարդյուն փորձեր ձեռնարկել:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Երկրորդ հայ սպային` Հայկ Մուկուչյանին, սպանել չի հաջողվել: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը մարդասպանին դատապարտեց ցմահ բանտարկության` 30 տարվա ընթացքում ներում ստանալու իրավունքից զրկելով: Դաժանագույն հանցագործության` քնած մարդուն սպանելու միակ պատճառն այն է եղել, որ Գուրգեն Մարգարյանը հայ էր:

Ռամիլ Սաֆարովի ամոթալի հանցանքից 7 տարի է անցել, բայց ադրբեջանական կողմը շարունակում է «հերոսին» հայրենիք վերադարձնելու փորձերը: Այդ թվում` Սաֆարովին վերադարձնելու բանակցությունների մասին մշտական հայտարարությունները:

Հերթական հայտարարությունը հնչեցրել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւը: «Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու մասին ճշգրիտ տեղեկատվություն չունեմ: Դրա համար երկու պետությունները պետք է համաձայնության գան», - ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ`նշել է Ռզաեւը: Նշելով, որ Ադրբեջանն ու Հունգարիան միացել են «Դատապարտյալների հանձնման մասին եւրոպական կոնվենցիային», Ռզաեւն ասել է, որ Սաֆարովի գործը այդ փաստաթղթին համապատասխանեցնելու վերաբերյալ բանակցություններ են տարվում:

Ռզաեւի խոսքով` նա «չի կարծում, թե Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտում պահելը քաղաքական նպատակներ է հետապնդում»: «Այդ հարցը պետք է լուծվի իրավական հարթությունում: Կան միջազգային նորմեր, եւ եթե, հիմնվելով դրանց վրա, երկու պետությունները պայմանավորվածություն ձեռք բերեն, հարցը դրական լուծում կստանա: Ենթադրում եմ, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հարցը կլուծվի: Պետական կառույցները համապատասխան քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ասել է Ռզաեւը:.

2008թ. Երեւան ժամանած Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը, պատասխանելով Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին հարցին, նշել է, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի:

«Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար սարսափելի ցնցում էր: Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը շատ լուրջ կուսումնասիրվեն: Գլխավոր հարցն այն է՝ Սաֆարովն Ադրբեջանում կկրի՞ ցմահ բանտարկություն, թե՞ ոչ»,- նշել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ