News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրրբեջանական իշխանությունները զանգվածային բռնաճնշումներ են սկսել իրականացնել Մասալըի շրջանի հացադուլավորների դեմ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Աղբյուրը նշում է, որ դեկտեմբերի 18-ից սկսած «Քաղց յուրաքանչյուր տանը» կոչվող ակցիային միացել է եւս 6 մարդ, եւ այժմ հացադուլավորների թիվը հասել է 36-ի:

«Մասալըի տեղական իշխանությունները խիստ անհանգստացած են տեղի ունեցածով: Ակցիայի ընդարձակման առնչությամբ նրանք տեղյակ են պահել նաեւ նախագահի աշխատակազմին: Դրանից հետո նրանք գործի են դրել բռնաճնշումների մեքենան»,-գրում է թերթը:

Տեսնելով «Ենի Մուսավաթ»-ում հրապարակված հացադուլավորների անունները` Մասալըի մտավորականության հասարակական միության ղեկավար Գեզենֆեր Աղաեւը սկսել է ճնշում գործադրել հացադուլավորների նկատմամբ, որպեսզի նրանք զանգահարեն թերթի խմբագրություն եւ ասեն, որ այդ տեղեկությունները կեղծ են: Արդեն երկու հոգի կատարել են այդ «պատվերը», սակայն հրաժարվողներին զանգվածային ճնշումների են ենթարկում, ոմանց արդեն հեռացրել են աշխատանքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Մասալը շրջանի 15 ընտանիք հացադուլ է հայտարարել` հանդես գալով Մասալըի մտավորականության հասարակական միության ղեկավար Գեզենֆեր Աղաեւի դեմ: Ակցիան մեկնարկել է դեռ դեկտեմբերի 18-ին, սակայն աստիճանաբար հացադուլավորների թիվն ավելանում է:

«Հացադուլավորները հայտնել են, որ Գեզենֆեր Աղաեւը շրջանի ղեկավարությունը ստանձնելու օրից ի վեր, զբաղված է դրամահավաքությամբ: Բնակիչները նույնիսկ նախագահին են դիմել, սակայն բողոքներին ուշադրություն չի դարձվել: Նրանք այլ ուղի չեն տեսնում եւ փորձում են հացադուլի միջոցով գրավել հասարակության ուշադրությունը:

 

 

Տպել
Ամենաշատ