News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկա իրավիճակում դեռ վաղ է խոսել առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական բլոկների ձեւավորման մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով, դեռ վաղ է կանխատեսումներ անելու համար, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ չունի կոնկրետ ռազմավարություն եւ 6 քաղաքական ուժեր (5 խորհրդարանական եւ մեկ արտախորհրդարանական ուժեր) վերջին ժամանակներս, ինչ-որ առումով, հայտնվել են քաղաքական համակարգի փակուղում եըւ դեռ չեն հստակեցրել իրենց ռազմավարությունը:

«Կախված նրանից, թե ինչպիսին կլինեն իրենց առջեւ դրված խնդիրները, կարելի կլինի ասել, թե նրանցից որոնք ում հետ կհամագործակցեն: «Ժառանգություն» կուսակցությունը, մասնավորապես, տրամադրված է լայն ձեւաչափով հանդես գալուն, բայց, միաժամանակ, պատրաստ է անել այն, ինչ ունակ է անել միայնակ, ապահովելով հաջողության նվազագույն չափ»,-նշեց Սաֆարյանը:

Հարցին, թե հատկապես ո՞րն է հիմնական պատճառը, որ կուսակցությունները չեն միավորվում, պատճառը անձնական հավակնություննե՞րն են, թե՞ պարզապես ընտրական ցուցակներում բոլոր ցանկացողների համար տեղ չկա, Սաֆարյանը պատասխանեց. «Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ով ինչ նպատակ է հետապնդում: Եթե որեւէ մեկի համար նպատակը պարզապես խորհրդարանում հայտնվելն է, ապա այդ դեպքում հավակնությունները երկրորդ պլան են մղվում, իսկ եթե քաղաքական ուժն ունի հեռուն գնացող նպատակներ, օրինակ 2013-ի նախագահական ընտրություններին մասնակցելը կամ խորհրդարանում մեծամասնություն կազմելը, ապա համագործակցության ձեւաչափն ու բարդությունը այլ կլինեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ