News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիեւը պարտադիր զինվորական զորակոչից տարկետում կստանա մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչը:

Նշենք, որ Հայաստանի նախագահի 2010 թվականի հունվարի 18-ի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիեւին, որը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի անդամ է, հանդես է եկել 74 կիլոգրամ քաշային կարգում, 2011 թ.  Եվրոպայի առաջնության երկրորդ մրցանակակիր է եւ միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր:

Մ. Մուրտազալիեւը ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2012 թ. Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաեւ` 2013 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

Մ. Մուրտազալիեւը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ