News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն չեղյալ հայտարարել Պետական Դումայի ընտրությունների արդյունքները: Նման պատասխան է տվել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած բազմահազարանոց ցույցին, որի մասնակիցները եզրափակիչ բանաձեւում պահանջել են չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները:

Ընտրությունների արդյունքները կարելի է բողոքարկել միայն դատարանում, հայտարարել է Պուտինը Համառուսաստանյան ազգային ճակատի Ազգային շտաբի եւ Դաշնային կոորդինացիոն խորհրդի նիստի ժամանակ:

Ռուսական կառավարության ղեկավարը ընդգծել է, որ Վեցերորդ գումարման Պետդուման արդեն գործում է, եւ արդյունքների վերանայման խոսակցությունները անօգուտ են:

Վլադիմիր Պուտինը քննադատել է ընդդիմությանը, որ նա չունի գործողության ծրագիր եւ մեղադրել է նրան ընտրություններն ապալեգիտիմացնելու մեջ:

«Նման մարդիկ կան, եղել են եւ միշտ կլինեն: Նրանք իրավունք ունեն գոյություն ունենալ: Իրականում ես կարծում եմ, որ նրանց եւս պետք է հարգանքով մոտենալ: Խնդիրն այն է, որ նրանք չունեն միասնական ոչ մի ծրագիր, կան բազմաթիվ ծրագրեր, բայց միասնական ծրագրեր չկան: Չկան պարզ եւ հասկանալի միջոցներ նպատակին հասնելու համար, որոնք նրանց պարզ չեն: Եւ չկան մարդիկ, ովքեր կարող են որեւէ կոնկրետ բան անել»,-ասել է վարչապետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բնական է, որ մեր երկրում, ինչպես եւ ցանկացած այլ երկրում, միշտ եղել են, կան եւ կլինեն ուժեր, որոնց համար կարեւոր են ոչ թե զարգացման հեռանկարը, այլ բրոունովյան շարժումը»,-կարծում է վարչապետը: Դա պարզաբանելու համար, կառավարության ղեկավարը հիշեցրել է տրոցկիստական կարգախոսը. «Շարժումն ամեն ինչ է, իսկ վերջնական նպատակը` ոչինչ»:

Վլադիմիր Պուտինը այդուհանդերձ առաջարկել է 2012-ի մարտին կազմակերպել նախագահական թափանցիկ ընտրություններ: Վարչապետը շեշտել է, որ իրեն անձամբ եւ իր համախոհներին ընտրությունների թափանցիկությունը պետք է, որպեսզի համոզվեն ժողովրդի աջակցության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ