News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հունվարի 5-ին այցելել է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում տեղակայված տոհմային կայան եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Այնուհետեւ նախագահները ուղեւորվել են Մարտակերտի շրջան:

Ինչպես NEWS.am –ին տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը ծանոթացել են Մարտակերտ շրջկենտրոնի նոր հիվանդանոցի պայմաններին, որից հետո մեկնել են Մաղավուզի քարածխի հանք եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Նույն օրը նախագահները մասնակցել են նաեւ “Թրղի-2’’ ՀԷԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը: 

Բակո Սահակյանը նշել է, որ Մաղավուզի հանքավայրի շահագործումը եւ Արցախում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նոր որակ կհաղորդի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ էներգետիկ ինքնաբավությանը` ընդգծելով, որ Ղարաբաղի բոլոր ձեռքբերումների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, որի շարունակական ամրապնդումը մեր պետականության հիմնասյուներից մեկն է:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ