News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցած 2011 թվականը Հարավային Կովկասի համար հարուստ չէր աղմկոտ իրադարձություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄՊՀ հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վելուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` ընդգծելով, որ նոր միտումներ ի հայտ չեկան, ավելի շուտ ամրապնդվեցին  հայտնի գծերը:

«Հարավկովկասյան պետություններում 2011-ի հիմնական թրենդը գործող իշխանությունների դիրքերի հետագա ամրապնդումն էր: Սահակաշվիլին, ըստ ամենայնի, սկսել է իրականացնել նախագահական պաշոտնից հեռանալու եւ  այդ պաշտոնում Թբիլիսիի քաղաքապետ Գիգա Ուգուլավային առաջ մղելու սցենարը»,-նշեց փորձագետը: Նրա խոսքով, 2013թ-ին Վրաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն, եւ նախագահի կարգավիճակը կդադարի  իշխանությունը մենաշնորհելու նշաններ ունենալ:

Խոսելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին` Կարավաեւը կարծիք հայտնեց, որ գարնանը կայանալիք ընտրություններից առաջ պետության ղեկավարը համախմբում է ուժերը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սոցիալական քաղաքականության մեխանիզմները կենտրոնացնում է երիտասարդության հատվածում, ինչը եւս կարելի է ներդրում համարել առաջիկա նախընտրական շրջանում: Այսպիսով, 2012 թվականը նկատելի չափով աչքի կընկնի հերթական ընտրություններով պայմանավորված տարբեր քայլերով եւ վերադասավորումներով»,-նշեց քաղաքագետը:

«Տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ մակրոէկոնոմիկայի մասշտաբով խոսելու պարագայում` 2011թ. հայտնի քաղաքական կայունությունը դադար է բուռն իրադարձությունների հերթական ալիքի նախաշեմին: Կձգվի արդյոք այդ անդորրը ողջ 2012թ. ընթացքում` դժվար է ասել»,-եզրակացրեց քաղաքագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ