News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում առաջարկել է վերափոխել այն որոշումը, ըստ որի` 2014-ից հետո Մանաս օդանավակայանում տեղակայված ամերիկյան ռազմական տարանցիկ կենտրոնը վերածվելու է Տրանզիտային փոխադրումների քաղաքացիական կենտրոնի: Նա առաջարկել է Ռուսաստանին եւ Թուրքիային եւս մասնակցել այդ նախագծին, ինչպես նաեւ դրան կարող են միանալ այլ կողմեր:

Փաստացի դա ժխտում է Աթամբաեւի նախընտրական խոստումները, որտեղ նա պնդում էր, որ 2014-ին ամերիկյան բազան կհեռացվի Ղրղըզստանի տարածքից, գրում է «Ռոսբալթը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի դեկտեմբերի 29-ին Ղրղըզստանի նոր նախագահը` Ալմազբեկ Աթամբաեւը իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ղրղըզստանի միջազգային օդանավակայանում տեղակայված ամերիկյան «Մանաս» ավիաբազան պետք է փակվի, քանի որ վտանգ է ներկայացնում երկրի համար:

«Կամ ամերիկացիները 2014-ին դուրս են գալիս «Մանաս»-ից, կամ էլ թող Ռուսաստանի կամ այլ երկրների հետ համատեղ փոխադրումների քաղաքացիական կենտրոն ստեղծեն»,-ասել էր Ղրղըզստանի նորընտիր նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ