News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպության (EUROSAI) նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յաժիերսկիին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է Լեհաստանի բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահի այցը Հայաստան, ինչպես հայ-լեհական երկկողմ համագործակցությունը զարգացնելու, այնպես էլ եվրոպական կառույցների գործունեությանը մեր երկրի մասնակցության տեսանկյունից:

Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը նաեւ իր գոհունակությունն է հայտնել ՀՀ Վերահսկիչ պալատի գործունեության կապակցությամբ եւ իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել ՀՀ ՎՊ անկախությունն ապահովելուն ուղղված օրենսդրական եւ գործնական երաշխիքներին: Այդ համատեքստում զրուցակիցները համաձայնել են, որ բարձրագույն վերահսկիչ մարմինների գործունեության արդյունավետության տեսանկյունից դրանց անկախությունն է ամենակարեւոր գործոնը: Պարոն Աբրահամյանն իր զրուցակցին մանրակրկիտ ներկայացրել է ՀՀ ԱԺ եւ ՀՀ ՎՊ փոխգործակցությունը եւ դրա կարեւորությունը բյուջետային միջոցների նպատակային ծախսելու ու դրանց հանդեպ ՀՀ ԱԺ վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու տեսանկյունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ