Լոնդոնի ռեֆերենս-լաբորատորիայից այսօր՝ նոյեմբերի 20-ին ստացվել են Հայաստանից ուղարկված անալիզների պատասխանները:
Այսպիսով, Լոնդոնի ռեֆերենս-լաբորատորիան պաշտոնապես հաստատել է «խոզի գրիպի» առկայությունը հիվանդների արյան մեջ:
Ինչպես հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը, լաբորատոր հետազոտությունների համար Լոնդոն էին ուղարկվել առաջին 5 հիվանդների տվյալները:
Պաշտոնական տվյալներով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում «խոզագրիպով» վարակվածների թիվը հասել է 22-ի:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում են միազջային լրատվամիջոցները, «խոզագրիպով» վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գնալով աճում է: վերջին տվյալներով՝ արձանագրվել է վարակման կես միլիոնից ավել դեպք, որոնցից 6200-ը՝ մահացու ելք են ունեցել: