News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի կողմից թիվ 1837 բանաձեւի կատարման ընթացքի վերաբերյալ համազեկուցողների ներկայացրած զեկույցը հավանաբար կքննարկի հունիսին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Իմ կարծիքով, տրամաբանական է, որ համազեկուցողները ոչ թե ապրիլյան նստաշրջանի ընթացքում ներկայացնեն, այլ հունիսին, որ ներառեն նաեւ խորհրդարանական ընտրությունները»,- Ստրասբուրգից հայտնեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, որ այս օրերին ընթանում է Ստարսբուրգում, բանաձեւի կատարման վերաբերյալ զեկույցը չի քննարկվել, քանի որ բրիտանացի համազեկուցող Ջոն Պրեսկոտը չէր ներկայացրել քննարկումներին:

ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով, «որեւէ խնդիր չկա, որ զեկույցի քննարկումը հետաձգվել է»: «Մարտի առաջին տասնօրյակում պետք է տեղի ունենա մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, կներկայացնի զեկույցը: Մինչեւ զեկույցը վերջնական տեսքի բերելը համազեկուցողները հավանաբար կգան խորհրդարանական ընտրություններից առաջ, կգան նաեւ ընտրություններից հետո, եւ ամենաշուտը հունիսյան նստաշրջանում կներկայացվի զեկույցը, ոչ շուտ»:

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր` հունվարի 26-ին կայացած նիստում իր վերջին տարեկան հաշվետվությունն է ներկայացրեծ Մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգը: Վերջինիս այդ պաշտոնում փոխարինել է լատվիացի իրավապաշտպան Նիլս Մուիժնեքսը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ