News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ, նախագահական նստավայրում ավարտվել է Հայաստանում իշխող կոալիցիայի հանդիպումը: որին մասնակցել են Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավար անձինք:

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սա սովորական հանդիպում է եղել:

«Որքան ընտրությունները մոտենան, այնքան մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպումները, կոալիցիոն նիստերը հաճախակի կդառնան եւ պետք չի դրանից զարմանալ»,-ասաց նա:

Հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր քննարկվե՞լ են, Շարմազանովն արձագանքեց. ««Դեռ ընտրություններին շատ ժամանակ կա եւ կոալիցիոն հանդիպումներն էլ շարունակական բնույթ կկրեն»:

Նշենք, որ այս տարվա ընթացքում սա կոալիցիայի պաշտոնական առաջին հանդիպումն էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախագահական նստավայրում կայացած կոալիցիոն նիստին մասնակցել են Հանրապետական կուսակցությունից` երկրի ու ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ