News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը, Վրաստանն ու Բուլղարիան լավագույն հնարավորություններն են առաջարկում բիզնեսի համար Սեւծովյան տարածաշրջանում: Regional Agency for Entrepreneurship and Innovations-ի փորձագետ Իվելինա Նեստերովայի խոսքով, յդ մասին ասվում է International Greek Business Association-ի հետազոտության մեջ:

Հետազոտությունը ներկայացվել է Սալոնիկում անցկացված «Սեւ ծով` համագործակցության ցանց» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

Ըստ Նեստերովայի, ցանկը կազմվել է վեց չափորոշիչներով` բիզնես սկսելու գործընթացի հեշտացում, վարկերի ստացում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարման հեշտ ընթացակարգ, պայմանագրերի պաշտպանություն:

Վերոնշյալ չափորոշիչներով Հայաստանն ու Վրաստանը լավագույն հնարավորությունն են ընձեռում բիզնես սկսելու համար, Բուլղարիան երրորդն է: Վերջին տեղերում Ուկրաինան եւ Ռուսաստանն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ