News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դիա Կաբրիա Դումբիան ստացել է Հայաստան մտնելու թույլտվություն: Երեկ, հունվարի 31-ին կոտդիվուարցի ֆուտբոլիստ Դումբիան ժամանել է Հայաստան Կապանի «Գանձասարում» փորձաշրջան անցնելու համար: Սակայն ֆուտբոլիստը փաստաթղթային խնդիրների պատճառով երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից:

«Գանձասարի» գործադիր տնօրեն Վլադիմիր Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ հաջողվել է մուտքի թույլտվություն ստանալ Դումբիայի համար, եւ նա միացել է թիմին: Սակայն Դումբիան ու մյուս աֆրիկացի ֆուտբոլիստները չեն կարողանա թիմի հետ մասնակցել Սոչիում կայանալիք հավաքին: Ռուսաստանը աֆրիկացի ֆուտբոլիստներին վիզա չի տրամադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ