Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը տոնում է ուսումնական ծրագրում չինարենի ներդրման տասնամյակը։ Դպրոցն առաջինն էր, որ 10 տարի առաջ չինարենը որպես երրորդ պարտադիր ուսուցման օտար լեզու ներառեց իր կրթական ծրագրում։

Այս տարիների ընթացքում դպրոցն արդեն 6000 շրջանավարտ է ունեցել, որոնք ոչ միայն սովորել են լեզուն, այլ նաև ծանոթացել են չինական մշակույթին, ավանդույթներին և դրանք փոխանցել իրենց ընտանիքներին՝ կամուրջ ստեղծելով երկու երկրների մշակույթների միջեւ։

Դպրոցում հիշում են, որ չինարեն դասավանդելու գաղափարը սկզբում համարձակ փորձարկում էր, սակայն տարիների ընթացքում այն վերածվեց կայուն ու պահանջված կրթական ուղղության։ Դպրոցի տնօրինությունը ընդգծում է, որ ծրագրով չինարեն սովորած աշակերտները հետագայում առավել հեշտ են ընդգրկվել միջազգային կրթական նախագծերում, իսկ տասնյակ շրջանավարտներ այսօր ուսումը շարունակում են Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Ուսումնական ծրագրում չինարենի ներդրման տասնամյակի առիթով դպրոցում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։ Նա իր խոսքում ընդգծեց, որ տպավորված է Հայաստանում չինարենի ուսուցման մակարդակով եւ լեզվի նկատմամբ աշակերտների հետաքրքրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։