Մենք եկել ենք էստեղ, որպեսզի աղոթք անենք, որ մեր սիրելի Միքայել Սրբազանը դուրս գա շուտով։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի մասնակցած Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Դիտարկմանը, որ կալանքի տակ գտնվող Միքայել Սրբազանը կոչ է արել պատարագ չմատուցել եւ չզեղչել Վեհափառի անունը, Վազգեն Սրբազանն արձագանքեց. «Մենք Միքայել Սրբազանին շատ ենք սիրում, մեր եղբայրն է եւ վստահ եմ, որ շուտով դուրս կգա։ Ճիշտն ասած՝ ես մեր Սրբազանի հրավերով էի այստեղ, մեր սիրելի Նարեկ Սրբազանի։ Այսքանը։ Մնացածի պատասխանատուն ես չեմ»։











