News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվում այս տարվա մայիսին «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի անցկացման համար պետական բյուջեից 50 միլիոն մանաթ է հատկացվել, որը կազմում է մոտավորապես 63,3 միլիոն դոլար:

Կառավարության հրամանագրով հաստատվել է «2012 թվականին պետական բյուջեից համապատասխան միջոցներ առանձնացնել միջազգային եւ ազգային մակարդակի միջոցառման անցկացման համար» որոշումը: Ըստ որոշման` 2012 թվականին այդ նպատակների համար նախատեսվում է առանձնացվել 77 միլիոն մանաթ:  «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային  մրցույթի անցկացման համար կհատկացվի 50 միլիոն մանաթ, հաղորդում է «ԱՊԱ»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ