News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մերձմոսկովյան ռազմական ավանում տեղի ունեցած պայթյունի եւ դրանից հետո բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 13-ը տուժել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ի երեկոյան: Պայթյունը տեղի է ունեցել երկհարկանի շինության երկրորդ հարկում, որտեղ գտնվել է հացի փուռը: Պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը փաստացի վերացրել է ամբողջ շինությունը: Հրդեհը հնարավոր է եղել մարել միայն վեց ժամ անց: Նշվում է, որ զոհվածները հացի փռի աշխատողներ են եղել, ԱՊՀ երկրների բնակիչներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը պարզում է զոհվածների եւ տուժածների ինքնությունը:

Life News-ը հայտնում է, որ հացի փուռի ներքեւի հարկը վարձակալած գործարարը հարցաքննվել է եւ խոստովանել, որ իր հացի փռում ապօրինի ներգաղթյալներ էին աշխատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ