News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նյու-Ջերսիում գտնվող Ուիթնի Հյուսթոնի առանձնատունը վաճառքի է հանվել 1,75 միլիոն դոլարով: Դրա պատերը սկսնակ երգչուհու հաջողության, Բոբի Բրաունի հետ նրա սիրավեպի, ամուսնության, թեժ վիճաբանությունների եւ վառ հաշտությունների վկաներն են եղել: Ավելի քան 15 տարի առանձնատունը երգչուհու հուսալի ապաստանն է եղել:

Առանձնատունը ունի հինգ ննջասենյակ, հինգ լողասենյակ, 4 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ եւ 116 քառակուսի մետր ընդհանուր տարածք:

Մինչեւ 2010-ը Հյուսթոնն ուներ եւս մեկ առանձնատում Նյու-Ջերսիում, որը վաճառել էր 940 հազար դոլարով, հաղորդում  է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ