News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իրանում Նաթանզի գործարանում 20%-ի մակարդակով  90-ից 100 կգ ուրան են հարստացրել: Այս մասին հայտնել է  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Ֆերեյդուն Աբբասին: 

Նա նշել է, որ արտադրությունը կատարվել է ԱԷՄԳ–ի մասնագետների հսկողության ներքո, ինչպես նաեւ հայտարարել է, որ ուրանի հարստացման ազգային մասնագետների ակտիվ աշխատանքների հետ կապված, գործարանում իրանական նվազ հարստացված ուրանը բարձր հարստացված ուրանով փոխարինելու  անհրաժեշտությունը չկա, հայտնում է ԻՍՆԱ-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է այն մասին, որ իրանական մասնագետները երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ներկայությամբ սկսել են սեփական արտադրության ջերմանջատիչ տարրերի բեռնումը Թեհրանի գիտահետազոտական ռեակտորում: Հարստացման մակարդակը կազմում է 20%:

Ավելի վաղ այլ երկրներ հրաժարվել էին միջուկային վառելիք մատակարարել Թեհրանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ