News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռոբոտին սովորեցրել են մատիտով դիմանկարներ նկարել. թե ինչպես է նա դա անում, կարելի է տեսնել CeBIT ցուցահանդեսում:

Սկզբում ռոբոտը մարդուն լուսանկարահանում  է, հետո տվյալները ներմուծվում են համակարգչային մոդուլ, որը պատկերի վերլուծություն է կատարում: Հատուկ ալգորիթմը հաշվարկում է կոնտրաստային հատվածները, որոնք ռոբոտը գծերի է վերածում թղթի վրա:

Նախագծի հեղինակները գերմանական Fraunhofer ինստիտուտի ինժեներներն են: Նրանց խոսքով` ալգորիթմը գրելիս առավել բարդ առաջադրանքը դիմանկարի համար սկզբունքորեն կարեւոր եւ ոչ կարեւոր գծերի տարբերակումն է եղել, գրում է 3DNews-ը:

Տվյալ ռոբոտի հիմնական առաջադրանքը նյութերի օպտիկական հատկությունների ուսումնասիրությունն է, առաջին հերթին` լույսն արտացոլելու ունակությունը, իսկ նկարչությունը նրա հոբբին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ