News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանին անսամբլի փորձերից մեկի ժամանակ պարախմբի տղաները ծեծել են՝ տգեղ արտահայտություն թույլ տալու համար: Այնինչ` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, թե’ Ասատուր Կարապետյանը, թե’ պարի պետական անսամբլի գլխավոր տնօրեն Էրիկ Չանչուրյանը այդ լուրերը հերքեցին: Վերջինս նշեց, որ չգիտի, թե նման լուրերի միջոցով ինչի են ցանկանում հասնել, քանի որ կոլեկտիվի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է այդպիսի բան չկա, չի էլ եղել: 

Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Ասատուր Կարապետյանն էլ հավաստիացրեց, որ փորձերը ջերմ մթնոլորտում են անցնում ե’ւ տղաների, ե’ւ աղջիկների հետ: «Թե դա ում արած գործն է, ում պատվերն է, ես չգիտեմ: Ես հերքում եմ այդ լուրերը: Դուք կարող եք վաղը ժամը 12.00-ից մինչեւ 13.00-ն մեր փորձերին գալ եւ տղաներից ու աղջիկներից հետաքրքրվել, թե եղե՞լ է նման բան, թե` ոչ: Եթե ասեն եղել է, նոր կգրեք»,- ավելացրեց Ասատուր Կարապետյանը:

Նա համոզված է, որ այն պատվիրված է: «Ինձ թվում է , որ սա պատվեր է, բայց թե ում կողմից է, ուզում եմ դա իմանալ: Այդ ո՞վ է այդքան  մտահոգված պարի պետական անսամբի համար, որ այդպիսի սուտ տեղեկություններ է լրատվամիջոցներին տալիս»,- ավելացրեց Ասատուր Կարապետյանը: Խոսելով ձեռնարկվելիք քայլերից նա նշեց, որ անտեսելու է այդ ամենը եւ  չի ցանկանում խառնվել նման կեղծ լուրերի մեջ, քանի որ ինքը մաքուր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ