News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի հայտնի երաժիշտ Գարիկ Սուկաչեւը ստիպված կլինի 4 ամիս հետիոտն մնալ, Մոսկվայի պետավտոտեսուչները պաշտոնապես նրան զրկել են վարորդական իրավունքներից: Նման որոշման պատճառը մամուլում լայնորեն քննարկված միջադեպն էր, հունվարի 10-ին Սուկաչեւը Խաղաղության պողոտայում դուրս էր եկել հանդիպակաց ուղեգոտի, եւ կանգնեցվել ՊԱՏ-ի աշխատակիցների կողմից:

Գարիկ Սուկաչեւն առաջին անգամը չէ, որ խախտում է ճանապարհային երթեւեկության կանոնները: Նա նաեւ վթարների մեղավոր է դարձել:

2001թ. Սուկաչեւը Պեստովի ջրամբարում մոտորանավակով վրաերթի է ենթարկել մի տղամարդու: 46-ամյա Վլադիմիր Կոստրիկն ամբողջ կյանքում հաշմանդամ է մնացել, կտրել են նրա ոտքը:

2009-ին երաժիշտը Harley Devidson մոտոցիկլետով վրաերթի էր ենթարկել Ալեքսեյ Մարտինովին, ում կոտրվածքներով տեղափոխել էին հիվանդանոց: Վիրավորվել էր նաեւ ինքը` Սուկաչեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ