News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Գիտության պատմության մեջ շատ չեն այնպիսի հայտնագործությունները. որոնց հետ մարդն առնչվում է ամեն օր: Բայց գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Ռուդոլֆ Հերցի հայտնագործությունները հենց այդպիսին են, դրանք միշտ շրջապատում են մեզ: Ռադիոն եւ հեռուստատեսությունը, որոնք առաջացել են հեց նրա բացահայտումների  շնորհիվ, մեր կենցաղի անհրաժեշտ մասն են կազմում:

Այսօր լրանում է Հերցի ծննդյան 155-ամյակը: Google-ը տոնական տարբերանշան է պատրաստել` իր սովորական լոգոտիպը փոխարինելով  տատանվող ալիքով, որի գոյությունը ժամանակին ապացուցել էր Հերցը:

Հերցը ծնվել է  1857թ. փետրվարի 22-ին: Ավարտել է Բեռլինի համալսարանը, որտեղ նրան դասավանդել են Հերման ֆոն Հելմհոլցը եւ Գուստավ  Կիրխհոֆը: Այնուհետեւ ինքն է սկսել դասավանդել Կարլսրուհեի համալսարանում, ապա` Բոննում:

Հերցի գիտական հիմնական ձեռքբերումը Ջեյմս Մաքվելի լույսի էլեկտրամագնիսական տեսությունը  փորձով ապացուցելն էր: Հերցն առաջինն է ապացուցել էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը, ինչպես նաեւ այն, որ դրանք տարածվում են լույսի արագությամբ, եւ որ լույսը ոչ այլ ինչ է, եթե ոչ էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ: Հերցի ստացած արդյունքներն ընկած են ռադիոյի հիմնադրման հիմքում:

Հերցի պատվին 1933թ. անվանել են հաճախականության չափման միավորը, որն այժմ ընդգկված է միավորների չափման միջազգային համակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ