News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի աշխատակցի մորն սպանողն Ադրբեջանում ցուցմունք է տվել: 23-ամյա Նաթիղ Գումբատովը խոստովանել է, որ կողոպուտի նպատակով  սպանել է 74-ամյա թոշակառուին:

Նա պատմել է, որ հետեւել է Էլմիրա Իսմայլովային, որին մտադիր է եղել սպանել եւ թալանել: Նա սպանել է կնոջը խոհանոցում, բենզին լցրել բնակարանում եւ այրել` հետքերը կորցնելու համար: Դրանից հետո մարդասպանը պետք է վերցներ 25 հազար մանաթը, սակայն տեսնելով արագորեն տարածվող կրակը, վախեցել է եւ փախել` փողերը թողնելով տանը:
Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ փողերը չեն այրվել, քանի որ հրդեհը շուտ մարել են, հայտնում է ԱՊԱ-ն:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին հաղորդվել էր, որ Բաքվում գազանաբար սպանվել է Ադրբեջանում ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչության ղեկավար Ֆաուդ Հուսեյնովի մայրը: 

Հուսեյնովի մայրը` Էլմիրա Իսմայլովան, սպանվել էր սեփական բնակարանում: Նրան  դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել, որից հետո Բաքվի Բինագդինսկ շրջանում գտնվող բնակարանի խոհանոցն այրվել էր: Մարդասպանը` հանգուցյալի հարեւան Նաթիղ Գումբատովը, հայտնաբերվել եւ ձերբակալվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ