News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավելի քան տասը հազար ամերիկացիներ հնդկաստանցի հեռախոսային խաբեբաների զոհ են դարձել: Խաբեբաները Հնդկաստանից զանգահարել են ԱՄՆ, ներկայացել են իբրեւ պարտքերը գանձողներ եւ պահանջել 300-ից մինչեւ երկու հազար դոլար` սպառնալով ձերբակալել եւ աշխատանքից զրկել:

Առեւտրի դաշնային հանձնաժողովի ներկայացուցիչ Սթիվեն Բեյքերը պատմել է, որ երկու տարվա ընթացքում ավելի քան 20 միլիոն նման զանգեր են կատարվել: Որոշ դեպքերում մարդիկ այն աստիճան են վախեցել, որ համաձայնել են վճարել` իմանալով հանդերձ, որ նման պարտք  չունեն:

2010 - 2012թթ. ընթացքում խաբեբաների կողմից տնօրինվող հաշիվներին հինգ միլիոն դոլար է փոխանցվել, հաղորդում է Associated Press-ը` հղում անելով ԱՄՆ-ի Առեւտրի դաշնային հանձնաժողովին:

 Վարկերի մասին տվյալները խաբեբաները վերցրել են այն կայքերից, որոնցում ապագա աշխատավարձի գրավադրմամբ  վարկեր էին առաջարկվում: Սովորաբար դրանք ոչ մեծ գումարներ են` շատ բարձր տոկոսներով: Սակայն հայտնի չէ, թե խաբեբաներն ինչ միջոցով են տիրացել այդ կայքերում գրանցվողների  տվյալներին:

Այդ գործընթացին վերջ է դրվել քալիֆորնիական ընկերության ակտիվներն արգելափակելու միջոցով, որը ներգրավված է եղել խաբեությանը: Սակայն իշխանությունները չեն բացառում, որ դրա նմանատիպ այլ սխեմաներ շարունակում են գործել, գրում է  Lenta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ