News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փրկարարները  «Կոստա Կոնկորդիա»  խորտակված զբոսանավի վրա եւս չորս դիակ են գտել:  Նրանց թվում Ռիմինի քաղաքի բնակչուհի հնգամյա Դայանա Առլոտիի մարմինն է, որը ճանապարհորդության էր մեկնել հոր հետ: Բոլոր չորս զոհերին գտել են նավի չորրորդ տախտակամածում:

Մինչեւ այսօր նավաբեկության հետեւանքով  անհետ կորածների ցուցակում 15 մարդ էր նշվում: Այժմ փրկարարները պետք է գտնեն եւս 11 զոհերի մարմինները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, նախօրեին` փետրվարի  21-ին, փրկարարները վերսկսել էին որոնողական աշխտանքնորը, որոնք դադարեցվել էին հունվարի 31-ին: Իտալացի փրկարարներին օգնելու են  եկել Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի մասնագետները:

«Կոստա Կոնկորդիան» , որի վրա շուրջ 4 հազար մարդ է գտնվել, նավաբեկության է ենթարկվել 2012թ. հունվարի 14-ին իտալական Ջիլյո կղզու մոտակայքում: Արդյունքում 21 մարդ զոհվել է, եւս 11-ն անհետ կորած են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ