News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Նորվեգացի հրաձիգ», ահաբեկիչ Անդրես Բրեյվիկը չի ցանկանում, որ իր հարազատներից որեւէ մեկը ներկա լինի դատարանում, հատկապես` մայրը:  Նա նաեւ չի ցանկանում, որպեսզի դատարանում խոսեն իր մանկության մասին: Այս մասին հաղորդել է նրա փաստաբան Վիբեկե Հայն Բարան:

Անդրես Բրեյվիկի դատը կսկսվի ապրիլի 16-ին, եւ այժմ փաստաբանները որոշում են, թե ում են հրավիրելու իբրեւ վկա:  Ավելի վաղ նրա հայր Յենս Բրեյվիկը հայտարարել էր,  որ չի գա Օսլո դատական լսումներին ներկա գտնվելու:

Իր հերթին դատախազներ Սվայն Հոլդենը եւ Ինգա Բայեր Էնգը մեղադրական եզրակացությունը ներկայացրել են Նորվեգիայի գլխավոր դատախազ Թոր-Ակսել Բուշին:

Ինչպես տեղեկացնում է MIGnews-ը, մեղադրական եզրակացությունն ամբողջ ծավալով կհրապարակվի փետրվար-մարտին:

Դատախազությունը պետք է որոշի` ինչ ապացույցներ կներկայացվեն դատարանում եւ ինչ կերպով: Մասնավորապես, հարկավոր է որոշել, թե արդյոք զոհերի նկարները պետք է ցուցադրվեն սպանված վիճակում կամ էլ սխեմատիկ` նրանց հարազատներին ցնցումներից զերծ պահելու համար:

Ուլտրաաջ հայացքների կողմնակից Անդրես Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին պայթյուններ է կազմակերպել Օսլոյի կենտրոնում, այնուհետեւ Ութեյա կղզում կրակ  է բացել  Նորվեգական աշխատանքային կուսակցության   ճամբարի երիտասարդների ուղղությամբ:

Ահաբեկչությունների զոհ է դարձել 77 մարդ:

Խոստովանելով հանցանքը` Բրեյվիկը բացատրել է, որ անհրաժեշտ է Եվրոպան ազատագրել իսլամից: Դատաբժիշկները ահաբեկչին անմեղսունակ էին ճանաչել, ինչը հարուցել էր հանրության զայրույթը:  2012թ. հունվարին նրան լրացուցիչ փորձաքննության էին ենթարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ