News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցած երկաթուղային վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է  49-ի, վիրավորների թիվը մի քանի հարյուրների է հասնում:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  դեպքի վայրում գտնվել են հրշեջ ծառայության եւ շտապօգնության մեքենաները:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Once կայարանում ուղեւորատար գնացքը, որը շարժվում էր  մեծ արագությամբ`  20 կմ/ժամ, հարվածել եւ մտել է արգելափակոցի մեջ, արդյունքում գլխամասային մի քանի վագոններ դեֆորմացվել են: Որոշ ուղեւորներ արգելափակվել են դեֆորմացված վագոններում, մյուսները տուժել են  ջարդված ապակիների պատճառով:
Հաղորդվում է, որ տուժածների թիվը գերազանցում է 500-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ